Հասցե Արարատյան 1-ին զանգված, Կուրղինյան փողոց
Հեռախոս +374-10-773560
Խմբերի քանակը 6
Երեխաների քանակը 100
Աշխատակազմ 17
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին №241 մսուր-մանկապարտեզն է, որը հիմնադրվել է 1967 թ-ին: Այստեղ աշխատում են մանկավարժական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներ, հոգատար և սրտացավ մարդիկ, որոնց ջանքերի շնորհիվ մանկապարտեզը դարձել է բարեկարգ ու հարմարավետ, ունի կանաչապատ ու գեղեցիկ բակ,ծաղկազարդ պտղատու այգի: Այգու ծառերի խնամքով զբաղվում են ինչպես մանկավարժներն, այնպես էլ երեխաները, որոնցից յուրաքանչյուրն ունի այդտեղ իր անվանական ծառը, իսկ ոռոգման ջրի բացակայության պատճառով ստեղծվել է ծառերը մանկապարտեզի սաների կողմից դույլերով ջրելու ավանդույթը: Ունենալով մեծ մանկավարժական պատասխանատվություն և գիտակցելով երեխայի ձևավորման գործում լայն աշխարհայացքի կարևորությունը ՝ մանկապարտեզի կոլեկտիվը ընդլայնում է ուսումնական հաստատության աշխարհագրական սահմանները, կազմակերպելով երեխաների համար բազմաբնույթ միջոցառումներ, հետաքրքիր և ճանաչողական էքսկուրսիաներ: Բացի այդ մանկապարտեզի սաներն ունենում են շատ հանդիպումներ կրթության և երեխաների դաստիարակության ոլորտի տարբեր հայտնի մարդկանց հետ, այդ թվում ՝ կոմպոզիտորների, դերասանների և այլ մշակութային գործիչնեի՝ ստանալով նրանցից բարի մաղթանքներ: Վերջին նմանատիպ միջոցառումներից մեկը, որին մասնակցեցին մանկապարտեզի ավագ խմբի սաները, ծառատունկն էր, ինչի շրջանակներում տեղի ունեցավ երեխաների և քաղաքապետ Կարեն Կարպետյանի ջերմ հանդիպումը: Ղեկավարվելով ՀՀ ԿԳՆ համալիր ծրագրով ու առաջադրվող չափորոշիչներով՝ մանկական այս հաստատությունը լավագույնս է կազմակերպում իր սաների կրթադաստիարակչական աշխատանքները:
Հրավիրում ենք համագործակցության Ձեզ ` հարգարժան խնողներ , բարերարներ հովանավորներ :