Հասցե Իսակովի 36 (նախկին Բ-2 զանգվածի տարածքում)
Հեռախոս +374-10-728001
Խմբերի քանակը 12
Երեխաների քանակը 170
Աշխատակազմ 27
Մանկապարտեզը տիպային կառույց է ` նախատեսված 12 խմբի համար : Այժմ ՆՈՒՀ-ը գործում է 6 խմբով , ուր հաճախում են 170 երեխա : Այսօր ՆՈՒՀ-ը նոր շունչ ու թարմություն է ստացել , վերանորոգվել է 6 խմբասենյակ , ապահովված է նոր գույքով, գազաֆիկացված է։ Մանկապարտեզի բակում կան տաղավարներ, խաղահրապարակ, ծաղկանոց, ունի երաժշտության դահլիճ, բուժկետ` մեկուսարանով, խոհանոց, սննդի պահեստ, սալիկապատված սանհանգույց։ Մանկապարտեզի երեխաների առօրյայում կարևոր տեղ են գրավում զանազան գրավիչ ժամանցները, մարզական զվարճություններն ու տոնահանդեսները, որոնց ընթացքում պահպանվում են հայկական բոլոր ավանդույթները։ Անցկացվում են ֆիզկուլտուրայի պարապմուքներ, որոնք նպաստում են երեխայի ֆիզիկական աճին և զարգացմանը։Հատուկ ուշադրություն է դարձվում հայկական ժողովրդական և այլ ազգերի պարերի ուսուցմանը։Մանկապարտեզում աշխատում են բարեխիղճ և գործին անմնացորդ նվիրված դաստիարակներ, որոնք իրենց ազնիվ և հոգատար վերաբերմունքով կրթում և դաստիարակում են մանկապարտեզի սաներին։