Հասցե Հարավ-արևմտյան Բ-1 թաղամաս
Հեռախոս +374-10-721110
Էլ-փոստ
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 134
Աշխատակազմ 20
Հաստատության բակում տեղադրված են գույնզգույն տաղավարներ, կա ծաղկանոց և երեխաների զբաղմունքի համար նախատեսված առանձին խաղային հատվածներ։ Տնօրենի նախաձեռնությամբ բակում գծվել են ճանապարհատրանսպորտային որոշ նշաններ` երթևեկության կանոնները լավ իմանալու նպատակով։
Կառույցը կազմված է 4 մասնաշենքերից, որոնցից օգտագործվում են միայն 2-ը։ Գործող խմբասենյակները չորսն են, որից երկուսը եվրո վերանորոգված, մյուս երկուսը` կոսմետիկ։ Կան սպորտային և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Սպորտային դահլիճը լիովին ծառայում է իր նպատակին, այստեղ երեխաները մարզվում են, առույգանում և ֆիզիկապես կոփվում։ Միջոցառումների դահլիճում կազմակերպվում են ամենատարբեր ծիսակատարություններ և տարբեր թեմաներով ուսուցողական, դաստիարակչական և հայրենասիրական բնույթ են կրում։ Մանկապարտեզում կա նաև ընդհանուր սանհանգույց, բուժկետ և կաթսայատուն, որի միջոցով ջեռուցվում է մանկապարտեզը։



