Հասցե Նոր Արեշ, 37-րդ փողոց
Հեռախոս +374-10-450891
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 110
Հմ. 68 ՆՈՒՀ-ը (նախկին հմ. 91 մանկապարտեզը) գործում է Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ թաղամասում:ՆՈՒՀ-ը կառուցվել է 1957թ.-ին: Հիմնադրման օրից գործել է 4 խումբ և նախատեսված է 120 երեխայի համար:Մանկապարտեզը համալրված է 110 երեխայով: Այստեղ աշխատում են համապատասխան կրթություն ստացած և վերապատրաստված մասնագետ դասիարակներ, որոնք արժանացել են պատվոգրերի:
ՆՈՒՀ-ում մշտապես տիրում է բարոյահոգեբանական մթնոլորտ, պահպանելով յուրաքանչյուր երեխայի անհատականությունը: Ստանում են նախադպրոցական դաստիարակության համապատասխան կրթություն` բոլոր մեթոդիկաներից:Տարվա ընթացքում երեխաների հետ կազմակերպվում և անցկացվում են մի շարք ժողովրդական և եկեղեցական տոներ ու ծիսակատարություններ` միջոցառումների և շնորհանդեսների տեսքով: