Sidebar

Համար 61 Մանկապարտեզ

Հասցե Դավթաշեն, 1-ին թաղամաս

Հեռախոս +374-10-369230

Խմբերի քանակը 5

Երեխաների քանակը 168

Աշխատակազմ 31

Մանկապարտեզն ունի բարձրագույն կրթությամբ հմուտ մանկավարժներ, որոնք ամեն ինչ անում են ուսումնադաստիարակչական գործընթացը և երեխաների առօրյան բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում է հայրենիքի նկատմամբ սիրո, ընտանիքի, ազգային ավանդույթների, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, հոգատար վերաբերմունքի ձևավորման և արմատավորման սկզբունքով։

Բոլոր տարիքային խմբերում երեխաները ստանում են գիտելիքներ` ըստ իրենց տարիքային առանձնահատկության, մայրենի լեզվից, մաթեմատիկայից, բնապահպանությունից, ֆիզկուլտուրայից, երաժշտությունից։ Ձեռք են բերում նկարելու, ծեփելու, կառուցելու, ստեղծագործելու ունակություններ։

Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվում են երաժշտական ուրախ հանդեսներ, սպորտլանդիաներ, բաց պարապմունքներ։

Մանկապարտեզը ղեկավարում է երիտասարդ, բայց երկար տարիների փորձ ունեցող Ռուզաննա Ռուշանյանը։