Հասցե Դավթաշեն, 3-րդ թաղամաս
Հեռախոս +374-10-369235
Խմբերի քանակը 9
Երեխաների քանակը 323
Աշխատակազմ 35
Մանկապարտեզի բացման օրվանից է աշխատում մեթոդիստ ուս.գծով փոխտնօրեն Անիկ Մեսրոպյանը։ Նա մեծ նվիրում և հարուստ մանկավարժական կենսագրություն ունի։ Աշխատելով տարբեր տարիքային ղմբերում դաստիարակ, գնահատելով նրա կազմակերպչական ունակությունները, մանկավարժական հարուստ փորձը, ստեղծագործելու կարողությունը:Մանկական այս օջախի հետաքրքիր առօրյաի մասն են կազմում արդեն ավանդույթ դարձած բազմաբնույթ և ուսանելի միջոցառումը։ 2010 թ. կրթօջախը վերանվանվեց Հ.60 ՆՈՒՀ և նշեց իր աշխատանքային գործունեության 20 ամյակը։ Ավագ և կրթսեր ն/դ տարիքի երեխաները հանդես եկան ինքնատիպ և գողտրիկ ներկայացումներով։ Միջոցառումը կազմակերպված էր գեղագիտական բարձր ճաշակով, բազմաոճ պարերը և գունագեղ հագուստը վառ տպավորություն թողեցին։ Միջոցառմանը մասնակից էին թաղապետարանից, քաղաքապետարանից, տարբեր համայնքների տնօրեններ, ինչպես նաև նախկին և ներկա թաղապետերը։Ուսումնադաստիարակչական աշխատանքը մանկապարտեզում կատարվում է ԿԳՆ ազգային ինստիտուտի կողմից մշակված ծրագրով։Ծրագիրը նախատեսում է 5-6տ. երեխաների մեջ ձևավորել ճանաչողական, վերաբերմունքը բնության իրականության, հասարակական կյանքի իրադարձությունների, իր նկատմամբ ձևավորվում են ապագա դպրոցականի ինքնագիտակցության հիմունքները։