Sidebar

Համար 45 Մանկապարտեզ

Հասցե Լուկաշինի փող., 17 շենք

Հեռախոս +374-10-353173

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 185

Աշխատակազմ 32

Երևանի հ. 45 նախադպրոցական ուսումնական հաստատությունը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասում: Շենքը տիպային է, կառուցվել է 1967թ.:ՆՈՒՀ հաճախում են 185 երեխա, գործում է 6 խումբ:

ՆՈՒՀ-ում դաստիարակությունը և ուսուցումը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական կրթական համալիր ծրագրով: Տարվում է լրացուցիչ կրթություն անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Համայնքի կրթության և մշակույթի բաժնի կողմից կազմակերպված մրցույթ-միջոցառումներին ակտիվ մասնակցություն ենք ունեցել և գրավել ենք առաջին և երկրորդ տեղերը, ունենք բազմաթիվ պատվոգրեր:Ամուր է կապը ՆՈՒՀ-ի և դպրոցի միջև, երեխաները դպրոց են գնում առողջ ու կոփված, գիտելիքներով զինված, իրենց պարտականությունների նկատմամբ պատասխանատվություն զգալով, ուսուցչի պահանջներին ենթարկվելու կարողությամբ: