Հասցե Լենինգրադյան փող., 4ա շենք
Հեռախոս +374-10- 39 01 00
Խմբերի քանակը 6
Երեխաների քանակը 211
Աշխատակազմ 27
Մանկապարտեզը գտնվում է Լենինգրադյան 4ա հասցեում։ Հիմնադրվել է1961 թվականին և գործել որպես թիվ 156 ռուսական մանկապարտեզ, ավելի ուշ` թիվ 156 մսուր -մանկապարտեզ, ներկայումս` թիվ 38 ՆՈՒՀ։ Թիվ 38 ՆՈՒՀ հաճախում է 211 երեխա, գործում է 6 խումբ` 4 մանկապարտեզային, 2 մսուրային։Աշխատողների թիվը`27։ Աշխատանքներն իրականացվում են Նախադպրոցական կրթադաստիարակչական համալիր ծրագրով, մատուցվում են լրացուցիչ այլընտրանքային ծառայություններ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Դաստիարակներն ունենալով համապատասխան
մասնագիտական կրթություն, երկար տարիների աշխատանքային փորձ` շարունակում են ծանոթանալ ժամանակակից մանկավարժական մոտեցումներին։
Նրանք ճիշտ կազմակերպելով երեխաների առօրյան` նպաստում են երեխաների ազատ, ներդաշնակ, բազմակողմանի զարգացմանը։



