Հասցե Շիրվանզադեի փող., 5/1 շենք
Հեռախոս +374-10-235414
Խմբերի քանակը 8
Երեխաների քանակը 280
Աշխատակազմ 14
Մանկապարտեզը շահագործման է հանձնվել 1985 թ. 3 մասնաշենքով, երաժշտության և ֆիզկուլտուրայի առանձին դահլիճներով, ձևավորված կանաչապատ բակով։ Մանկպարտեզ հաճախում է 280 երեխա, ում կրթում է 14 դաստիարակ, գործում է 8 խումբ։
26 տարվա պատմություն ունի մանկապարտեզը։ Առաջին տնօրենն է եղել Լենա Նարինյանը։ 26 տարվա ընթացքում մանկապարտեզը տվել է 1900 շրջանավարտ։
Հին հայկական ավանդույթները մանկապարտեզի պատմության մեջ մեծ տեղ է գրավում, իսկ գործող ցուցահանդեսը` ձեռքի աշխատանքներով, հայկական կոլորիտով գրավել է բազմաթիվ հյուրերի ուշադրությունը։ Այդ բոլորը ստեղծվել է աշխատողների, ծնողների, սաների և երեխաների ուժերով։
Մանկապարտեզում գործում է ՙԵրիտասարդ մայրերի ակումբ՚ նպատակ ունենալով երիտասարդ մայրերին ավելի մոտիկից ծանոթանալու մանկապարտեզի առօրյաին, օգնելու նրանց երեխաների դաստիարակության գործում։