Sidebar

Համար 24 Մանկապարտեզ

Հասցե Ղափանցյան փող., 12/3 շենք

Հեռախոս +374-10-231854

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 70

Աշխատակազմ 15

Երևան քաղաքի հ.24 /նախկին 54,3/ մանկապարտեզը գտնվում է Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասում։ Մանկապարտեզը հիմնադրվել է 1933թ. Քանաքեռ ՀԷԿ-ի աշխատողների երեխաների համար, այժմյան թիվ 37 դպրոցի տեղում։

Մանկապարտեզը սկզբից գործել է 6 խմբով` 2 ռուսական և 4 հայկական։

Թիվ 54 մանկապարտեզն անվանակոչելով Հրայր Կիրակոսյանի անունով, մանկապարտեզի կոլեկտիվը պարտավորվում է միշտ հիշել նրա սխրանքը և այն փոխանցել սերնդե-սերունդ։ Եվս մեկ նպատակ` հենց այս տարիքից երեխաների մեջ դաստիարակել հայրենասիրություն, ազգասիրություն, խիզախություն…

Մանկապարտեզում գործում է ավանդույթ` ամեն տարի ավարտական խումբը տարեվերջյան հանդեսից հետո գնում է Եռաբլուր և իր հարգանքի տուրքն է մատուցում զոհվածներին…