Հասցե Վրացական փող., 19 շենք
Հեռախոս +374-10-236170
Խմբերի քանակը 7
Երեխաների քանակը 270
Աշխատակազմ 35
Երևանի թ.23 ՆՈՒՀ-ը հիմնադրվել է 1929թ. պետական միջոցներով և հայրենիք ներգաղթած արաբկիրահայերի անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ։
1975 թ. հին մանկապարտեզի տեղում կառուցվեց մանկապարտեզի նոր շենքը՝ տիպային նախագծով, եռահարկ, գեղեցիկ բակով ու տարածքով։ Մանկապարտեզի նոր մասնաշենքի նախագծման, կառուցման, բակի ծառապատման ու կանաչապատման աշխատանքներին իր անխոնջ մասնակցությունն է ունեցել մանկապարտեզի երկարամյա տնօրեն տիկին Հաջիվարդ Շաբոյանը, որի անունով էլ տևական ժամանակ մանկապարտեզը կրել է ՙՎարդ՚ (ՙՌոզա՚) անվանումը։Նրանից հետո ՆՈՒՀ տնօրինությունը ստանձնել է Լաուրա Հայրապետյանը։
1997թ. Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ մանկապարտեզին տրվեց ՙԱրաբկիր՚ անվանումը` ի պատիվ մանկապարտեզի կառուցմանը օգնած և աջակցած արաբկիրցիների։
2009թ.որպես ՆՈՒՀ-ի տնօրեն աշխատում է Աստղիկ Հովիկյանը։
Այժմ մանկապարտեզի երեխաների թիվը 270 է, մանկավարժական կազմը` 13։ Մանկապարտեզում արվում է առավելագույնը մանուկների առօրյան լիարժեք ու հագեցած անցկացնելու, երեխաների առողջության պահպանման, կյանքի անվտանգության ապահովման, խնամքի ու դաստիարակության կազմակերպման ուղղությամբ։