Հասցե Գրիբոյեդովի փող., 2/2 շենք
Հեռախոս +374-10-236494
Խմբերի քանակը 8
Երեխաների քանակը 327
Աշխատակազմ 37
1981թ-ին նախկին 26 կոմս. շրջանում կառուցվեց մանակապարտեզ` իր բոլոր պահանջվող հարմարություններով։ Արագ բարեկարգվեց նաև բակը` տնկվեցին ծառեր, ծաղիկներ, տեղադրվեցին բակային խաղեր, տաղավարներ, խաղահրապարակներ։ 2006թ. մարտի 15-ից մանկապարտեզը ղեկավարում է Կարինե Թելմանի Ավետիսյանը։
Այստեղ ուշադրության կենտրոնում եղել և մնում է երեխայի ֆիզիկական ակտիվությունը և ռեժիմի ճիշտ կազմակերպումը (սնունդ, քուն, զբոսանք, կոփում և այլն)։ Թերևս այս պատճառով մանկապարտեզի հաջողված փորձը ուրիշներին փոխանցելու համար մեր աշխատանքները ՙԱռողջություն բանալի՚ խորագրով 1988թ-ին ներկայացվեցին Մոսկվայում բացված Ժողովրդական տնտեսության ցուցահանդեսին (БДХ), որտեղ մանկապարտեզը պարգևատրվեց արծաթե մեդալով և դիպլոմով։ 1988թ-ից մանկապարտեզը համարվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բազային մանկապարտեզ։
1997թ-ն մանկապարտեզի երեխաները հյուրընկալվեցին հանրային հեռուստատեսության ՙՀեքիաթների դաշտ՚ հաղորդման հեղինակ և վարող Նոնա մորաքրոջը։ Քանի որ այդ ժամանակ մանկապարտեզը 16 տարեկան էր` նրան տրվեց անձնագիր.
անուն ազգանուն – N 16 ՙՀրաշք՚ մանկապարտեզ
ծննդյան օրը – ք.Երևան 1997թ.