Sidebar

Համար 21 Մանկապարտեզ

Հասցե Տիգրան Մեծի պող., 31ա շենք

Հեռախոս +374-10-541653

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 91

Աշխատակազմ 16

ՆՈՒՀ-ը առանձին երկհարկանի կառույց է, գործում է 8 խմբով շուրջ 240 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ: ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ: ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման:

Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող, առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ,մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանային խաղեր և այլն):

ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները:

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում: Մանկապարտեզն ունի 2 դահլիճ, որոնք օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար: Կարիք ունի սպորտային գույքի և բակային խաղամիջոցների: ՆՈՒՀ-ը ունի զբոսանքների և խաղերի համար մեծ բակ, սակայն տաղավարները բավարար չեն, ունեն վերանորոգման կարիք