Հասցե Մայիսյան փող., 22ա շենք
Հեռախոս +374-10-536121
Էլ-փոստ
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Խմբերի քանակը 6
Երեխաների քանակը 198
Աշխատակազմ 34
Երևան քաղաքի № 19 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1989 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 204 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Մարինա Վահանի Զալինյանը։
ՆՈՒՀ-ը առանձին եռահարկ կառույց է, գործում է 6 խմբով շուրջ 201 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի, կերպարվեստային գործունեության և պարի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող, առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ,մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանային խաղեր և այլն)։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։ ՆՈՒՀ-ը ունի բակային տարածք, տաղավարներով և բակային խաղամիջոցներովԲակային տարածքում է գտնվում նաև կաթսայատունը, որով ապահովվում է ՆՈՒՀ-ի կենտրոնացված ջեռուցումը։ Հաստատության ողջ տարածքը ցանկապատված է։