Sidebar

Համար 18 Մանկապարտեզ

Հասցե Այգեստան, 9-րդ փողոց, 29 շենք

Հեռախոս +374-10-554609

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 82

Աշխատակազմ 17

Երևան քաղաքի №18 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1963 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 200 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

ՆՈՒՀ-ի տնօրենն է Գայանե Արսենի Նալբանդյանը։

ՆՈՒՀ-ը առանձին երկհարկանի կառույց է, գործում է 3 խմբով շուրջ 80 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ ՆՈՒՀ-ը ունի փոքրիկ բակ, որտեղ անցկացվում է երեխաների զբոսանքներն ու խաղերը։