Հասցե Տիգրան Մեծի պող., 36ա շենք
Հեռախոս +374-10-581461
Խմբերի քանակը 8
Երեխաների քանակը 261
Աշխատակազմ 14
Երևան քաղաքի №17 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1961 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 193 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Հասմիկ Հմայակի Սիմոնյան։
ՆՈՒՀ-ը առանձինտիպային կառույց է` երկու մասնակշենքերով։ Գործում է 8 խմբով շուրջ 261 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է ռուսերենի և կերպարվեստային գործունեության ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈւՀ-ը ունի սպորտի ընդարձակ դահլիճ` իր բոլոր հարմարություններով, երաժշտության դահլիճ, ուր երեխաները անց են կացնում իրենց պարապմունքներն ու զվարճալիքները։ Ունի գեղեցիկ պտղատու ծառերով այգի, տաղավարներ։