Sidebar

Համար 16 Մանկապարտեզ

Հասցե Հանրապետության փող., 71 շենք

Հեռախոս +374-10-522752

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 100

Աշխատակազմ 17

Երևան քաղաքի № 16 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1963 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 163 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

ՆՈՒՀ-ի տնօրենն է Սվետլանա Ժորայի Պողոսյանը։

ՆՈՒՀ-ը հարմարեցված, բնակելի շենքի առաջին հարկում, 4 խմբով գործող, շուրջ 101 երեխաթվով հաստատություն է։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ Ունի մեկ դահլիճ, որտեղ իրականացվում են ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքները։