Հասցե Այասի փող., 71 շենք
Հեռախոս +374-10-562874
Խմբերի քանակը 3
Երեխաների քանակը 80
Աշխատակազմ 16
Երևան քաղաքի № 14 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1958 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 96 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Արմինե Սարուխանյանը։
ՆՈՒՀ-ը հարմարեցված, բնակելի շենքի 1-ին հարկում, 3 խմբով գործող, շուրջ 80 երեխաթվով հաստատություն է։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։
Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։