Հասցե Բագրատունյաց փող., 16 շենք
Հեռախոս +374-10-423371
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 120
Աշխատակազմ 22
Երևանի թիվ 136 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը (նախկինում Շենգավիթի թիվ 175 մսուր- մանկապարտեզը) հիմնադրվել է 1963թ.-ին, գտնվում է Բագրատունյաց 16 հասցեում։Որպես այս փոքրիկ հասարակության պատասխանատուներ` մանկավարժական կոլեկտիվն աշխատում է երեխայի համար ստեղծել ջերմ, հանգիստ և ստեղծագործական մթնոլորտ։ ՆՈՒՀ-ի մանկավարժական կազմն առաջնորդվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մշակած կրթական համալիր ծրագրերով։ ՆՈՒՀ-ում երեխաները ստանում են հայեցի կրթություն, մասնակցում ազգային, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի տաղավար տոներին` Սուրբ Ծնունդ, Տյառնընդառաջ, Վարդավառ, Սուրբ Զատիկ և այլն։ Ծանոթանում են հայկական ծեսերին և ավանդույթներին, սիրով մասնակցում բեմականացումներին։ՆՈՒՀ-ում ամուր հիմքերի վրա են դրված ֆիզկուլտուրայի պարապմունքները, երեխաները պարբերաբար մասակցում են միջմանկապարտեզային սպորտլանդիաների և ստանում պատվոգրեր։ Շենքը նախատեսված է չորս խմբի համար, որոնք գործում են լիարժեք. մանկապարտեզ հաճախում են 120 երեխա։ ՆՈՒՀ-ը գտնվում է առանձին տիպային շենքում, ունի բավական հարմարավետ բակ, սակայն այստեղ չկա որևէ պայման` մաքուր օդում երեխաների մարզական և խաղային ժամանցն ապահովելու համար։