Sidebar

Համար 135 Մանկապարտեզ

Հասցե Շիրակի փող., 2ա շենք

Հեռախոս +374-10-460341

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 132

Աշխատակազմ 23

Շենգավիթ վարչական շրջանի հ-135 ՆՈՒՀ-ը /նախկինում № 174մ/մ/ գործում է 1963 թվականից։ Նախատեսված է 4 խմբի համար և գործում է 4 խմբով` 1-ը մսուրային 3-ը մանկապարտեզային: ՆՈՒՀ են հյուրընկալվել ՙԱստղածաղիկ՚ հաղորդաշարը, Հովհաննես Թումանյանի անվան ՙՏիկնիկային թատրոն՚-ը, կրկեսի դերասաններ և այլոք։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը ՆՈՒՀ-ում անցկացվում է ֆիզկուլտ-ժամանցային օր, որի պատասխանատվությունը մեծ եռանդով կրում է ֆիզկուլտ-հրահանգիչ Արուսյակ Պողոսյանը։ նա մեծ ուշադրությամբ է հետևում սաների հոգեկան և ֆիզիկական առողջությանը։ՆՈՒՀ-ին հարակից են թիվ 52 և թիվ 158 դպրոցները, ահա այստեղ ենք ուղղարկում մեր սաներին, որոնք արդեն տառաճանաչ և թվաչանաչ են։ Հաճախ ենք լսել գովասանքի և շնորհակալանքի խոսքեր դպրոցի տնօրեններից և դասվարներից։

Ահա այսպիսին է հ 135 ՆՈՒՀ-ի պատմությունը։