Հասցե Մարշալ Բաղրամյան պող., 21 շենք
Հեռախոս +374-10-563320
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 112
Աշխատակազմ 21
Երևան քաղաքի № 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1952 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 70 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։
ՆՈՒՀ-ի տնօրենն է Ռինա Չերքիզի Ավետիսյանը։
ՆՈՒՀ-ը հարմարեցված, բնակելի շենքի 2 հարկերում, 4 խմբով գործող, շուրջ 112 երեխաթվով հաստատություն է։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
ՆՈՒՀ-ը ունի գեղեցիկ կահավորված խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող հետաքրքրությունները բավարարող առարկայանակ միջավայր(խաղային կենտրոններ, նկարներ, մանր և խոշոր կառուցողական նյութեր,սեղանային խաղեր և այլն)։
ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։
Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։