Հասցե Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 61 շենք
Հեռախոս +374-10-667661
Խմբերի քանակը 6
Երեխաների քանակը 197
Աշխատակազմ 27
Հիմնադրվել է 1989 թվականի հունիսի 1-ին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների հայրենաճանաչողությանն ու հետևաբար, նաև, հայեցի դաստիարակությանը։ Վերջինիս վառ ապացույցներն են ամենօրյա հայրենագիտական պարապմունքներն ու ամենամյա տոնական տարբեր միջոցառումները։ Հատկանշական են Վարդանանց տոնին նվիրված հանդեսները, որոնք ուղեկցվում են հոգևոր և հայրենասիրական երգերով ու բեմադրական հետաքրքրաշարժ լուծումներով։
Ամենամյա միջոցառումների ցակում են նաև ՙՈսկե աշուն՚, ՙԱմանոր՚, ՙԳարնան զարթոնք՚, ՙԾաղկազարդ՚, ՙԶատիկ՚, ՙՄեկ տարով էլ մեծացանք՚ հանդեսները։
Կազմակերպվում են Ճանաչողական այցելություններ անվանի հայերի տուն-թանգարաններ։ Հիշարժան է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպած` նախադեպը չունեցող միջոցառումը, որը հիացրել էր անգամ թանգարանի աշխատակիցներին։