Հասցե Նոր Նորքի4-րդ զանգ., 1-ին հատված
Հեռախոս +374-10-634901
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 110
Աշխատակազմ 20
Հաստատությունը տեղավորված է տիպային շենքում, աշխատում է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով հիմնադրի կողմից հաստատված տևողությամբ։Այս տարիների ընթացքում մանկապարտեզը որոշակի հաջողություններ է արձանագրել երեխաների գեղագիտական դաստիարակության հարցում` պարբերաբար կազմակերպվել են ցերեկույթներ, միջոցառումներ, երաժշտական վիկտորինաներ,ցուցահանդեսներ։Մանկապարտեզի աշխատակազմը կարևորում է երեխաների հայեցի դաստիարակությունը ,որը ցավոք քիչ է թե ՛մեր ընտանիքներում,թե՛ շրջապատում։Այդ կապակցությամբ մեծ աշխատանքներ ենք տանում` կազմակերպում ենք միջոցառումներ,բաց պարապմունքներ,ցուցահանդեսներ։
Չեն անտեսվում հայկական ավանդական տոները, բացատրվում է երեխաներին բոլոր տոների իմաստը,նշանակությունը։Երխաների մոտ հենց այս տարիքից պետք է ձևավորվի սերը դեպի արվեստը։Ցավոք տուն-թանգարանների,ցուցահանդեսների այցելությունները շարունակական չեն լինում,որովհետև այդ ամենը կապված է ֆինանսական որոշ խնդիրների հետ,իսկ երեխաների սերը դեպի արվեստը պարտավորեցնում է մեզ։