Ինչպես է պատահում, որ կինը երկվորյակ է ծնում - 1

Երկու և ավելի պտուղներով հղիությունը  կոչվում է բազմապտուղ հղիություն, իսկ նորածինները կոչվում են երկվորյակներ:

Հաճախ լինում են զույգ պտուղներ: Բազմապտղության առաջացման գործում մեծ նշանակություն ունի ժառանգական ֆակտորը և ավելի հաճախ լինում է կրկնածինների մոտ:

Դասակարգումը

Տարբերակվում են մեկ ձվաբջջային և տարբեր ձվաբջիջներից  առաջացած երկվորյակները:

Մեկ ձվաբջջային երկվորյակներ առաջանում են, երբ հասունացած ձվաբջիջն ունի երկու կորիզ և նրանց միաժամանակյա բեղմնավորումից  լինում են երկվորյակներ: Ավելի հաճախ լինում են տարբեր ձվաբջջային /երկձվաբջջային/ երկվորյակներ: Դրանք  տարբեր ձվաբջիջների բեղմնավորումից առաջացած երկվորյակներն են: Տարբեր ձվաբջիջներ կարող են լինել նույն ձվարանից  կամ երկու ձվարաններից:

  1. 1. Մեկձվաբջջային երկվորյակներ

Ունեն առանձին ամնիոտիկ թաղանթներ, սակայն  ընդհանուր խորիոնալ և առպատային դեցիդուալ թաղանթներ, մեկ ընդհանուր ընկերք` մեկ ընդհանուր անոթային ցանցով: Նրանք նույն սեռի են, իրար շատ նման, արյան խմբերը նույնն են և երկու պտուղների միջև  գտնվող միջնապատը  կազմված է 2 ամնիոտիկ  թաղանթներից: Շատ հազվադեպ կարող է լինել մեկ ընդհանուր ամնիոտիկ պարկ, որի ժամանակ երկու պտուղները կարող են իրենց մարմնամասերով կպչել միմյանց:

 

  1. 2. Երկձվաբջջային երկվորյակներ

Լինում են թե նույն սեռի, թե տարբեր սեռերի: Արյան խմբերը կարող են լինել  նույնը կամ տարբեր: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին ամնիոտիկ և խորիոնալ թաղանթները, ընդհանուր է միայն առպատային դեցիդուան, յուրաքանչյուրի համար զարգանում է առանձին ընկերք` իրենց առանձին անոթային ցանցով:  Ընկերքները կարող են լինել հեռու տեղակայված կամ այնքան մոտ, որ մեկ ընկերքի տպավորություն թողնեն: Երկձվաբջջային զույգերի ժամանակ  միջնապատը կազմված է անմիոն-խորիոն, խորիոն-ամնիոն թաղանթներից:  Երկու դեպքերում էլ առպատային կամ իսկական դեցիդուալ թաղանթները լինում են ընդհանուր:

Շարունակությունը կարդացեք վաղը

Նյութը հավաքեց Անի Ասատրյանը