Հարցերին պատասխանում է «Աշտարակ-կաթ» ընկերության որակի վերահսկման բաժնի մասնագետը:
Պետք է, արդյո՞ք, օգտագործել կաթնամթերք հղիության ընթացքում և որքանո՞վ է օգտակար:
Հղիության ընթացքում խրախուսվում է կաթնամթերքի օգտագործումը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ:
Ի՞նչ տեսակի սննդամթերք օգտագործել հղիության ընթացքում, և կաթնամթերքի ո՞ր տեսակին նախապատվություն տալ:
Հղիության ընթացքում ցանկալի է շատ օգտագործել կաթնաշոռ: Այն օգտակար է ոչ միայն հղի կնոջը, այլև պտղին, քանի որ պարունակում է կալցիում, սպիտակուցներ, վիտամիններ: Կարելի է օգտագործել թե՛ յուղալի, թե՛ անյուղ կաթնաշոռ: Այս դեպքում պետք է հաշվի առնել, թե հղին որ տեսակին է նախապատվություն տալիս, քանի որ նույն կաթնաշոռն է, տարբերությունը միայն յուղայնության մեջ է:
Կաթնամթերքի ո՞ր տեսակով է հնարավոր պայքարել հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցի դեմ:
Սրտխառնոցի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել մածուն:
Ճի՞շտ է թեզը, որ մածունն իջեցնում է ճնշումը, ինչպե՞ս մատուցել հղի կնոջը:
Իսկապես, մածունն իջեցնում է ճնշումը: Դա պայմանավորված է մածունի թթվությամբ: Հղիների դեպքում, եթե մածուն ուտելու ցանկությունը մեծ է, ապա դրանից անմիջապես հետո պետք է շոկոլադ ուտել, որպեսզի ճնշումը չիջնի:



