Ինչ հետևանք կարող է ունենալ արյան բարձր կամ ցածր ճնշումը հղիության ժամանակ

Հղիության ընթացքում զարկերակային կամ արյան ճնշման բարձրացումը կարող է ունենալ տարբեր պատճառներ, և ամեն կնոջ  մոտ կարող է դրսևորվել յուրովի:

Արյան բարձր ճնշման  հիմնական ախտանշաններն են գլխացավը, ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, տեսողական խանգարումերը և սրտխառնոցը: Այս ախտանշաններից մեկի կամ մի քանիսի  առկայության դեպքում հղի կինը պետք է

դիմի բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Հղիության ընթացքում  տևական ժամանակ զարկերակային բարձր ճնշումը կարող է դանդաղեցնել պտղի աճը, հանգեցնել մասնակի կամ ամբողջական արյունահոսության, գիտակցության կորստի և ամենասարսափելին՝ պտղի մահվան: Հղիության ընթացքում բարձր է համարվում ճնշումը սկսած 140|90 մմ-ից:

Արյան ցածր ճնշման դեպքում, որն ավելի վտանգավոր է, կարող է առաջանալ հյուսվածքների թթվածնային քաղց՝ ազդելով պտղի աճի վրա: Ցածր ճնշման ախտանշան  կարող են համարվել գլխացավերը, սրտխառնոցը, պարանոցի ցավերը, թուլության և հոգնածության հաճախակի զգացումները, քնկոտությունը: Հղիության ընթացքում ցածր է համարվում ճնշումը սկսած 90|60 մմ-ից: Այս դեպքում ևս ապագա մայրիկը առանց վարանելու պետք է դիմի բժշկի:

Հղիության ընթացքում շատ վտանգավոր են նաև ճնշման արագ տատանումները: Այս դեպքում կարող է առաջանալ արյան կտրուկ նվազում ՝ վնասելով  պտղին:

Նյութն ըստ mama.ru կայքի