Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
- Խամրած տեսք
Անբավարար քունն ու քիչ էներգիան անդրադառնում են մաշկի, հետեւաբար նաեւ տեսքի վրա:
Մաշկը կորցնում է բնական փայլն ու թարմ տեսքը: Առաջին պատճառը մաշկի թույլ խոնավությունն է, այնպես որ լավ կանեք` օրական երկու անգամ խոնավացնող քսուքներ եւ հաճախակի հեղուկ օգտագործեք: Մաշկի շերտազատումը կարող է նպաստել նոր մաշկի աճին: Ցանկալի է ոչ թե հղկող, այլ մրգային սկրաբներ օգտագործել:
- Բշտիկներ
Հորմոնալ փոփոխությունների արդյունքում շատ հաճախ բշտիկներ են առաջանում: Դրանք ոչ միայն դեմքին, այլեւ մեջքին ու կրծքավանդակին են հայտնվում: Հակասեպտիկ քիմիական միջոցները, ինչպես նաեւ պերօքսիդի լուծույթը համարվում են ագրեսիվ միջոցներ, հետեւաբար բշտիկների դեմ պայքարում լավ կանեք` օգտագործեք ոչ քիմիական միջոցներ: Գնեք խնդրահարույց մաշկի համար նախատեսված փրփուրներ եւ օրական երկու անգամ լվացեք դեմքը: Լավ օգնական է նաեւ դեմքը մաքրող փափուկ խոզանակը: Օգտակար են նաեւ կավի դիմակները, որոնք կարող եք դնել շաբաթը երկու անգամ:
Ծննդաբերությունից հետո հարկավոր է.
1.Քնել, երբ փոքրիկը քնած է
Շատ կանայք սկսում են տնային գործերով զբաղվել, երբ փոքրիկը քուն է մտնում: Արդյունքում` երբ երեխան արթնանում է, մայրն արդեն հոգնած է ու ի վիճակի չէ որեւէ բան անել: Փորձեք հակառակ սկզբունքը` քնեք, երբ փոքրիկը քնած է: Իսկ երբ արթնանաք միասին, հավաքած էներգիան կբավարարի բոլոր գործերին` երեխային կերակրելուց մինչեւ տան գործեր ու զբոսանք:
2. Լավ սնվել, շատ հեղուկ օգտագործել
Լակտացիայի ընթացքում լավ սնունդը շատ կարեւոր է: Կինն այդ ժամանակ շատ կալորիաների կարիք ունի, հետեւաբար մի վախեցեք սնվել լավ ու հաճախ: Այն չի անդրադառնա ձեր քաշի վրա, քանի որ կրծքով կերակրելու ընթացքում դուք շատ կալորիաներ եք կորցնում: Ընտրեք հեշտ պատրաստվող կերակուրներ, որոնք հնարավոր է երկար պահել: Խմեք շատ ջուր եւ առանց շաքարի բնական հյութ: