Ինչպես վերականգնել տեսքը ծննդաբերությունից հետո – մաս 1

 

Ամերիկացի հոգեբանները եւ բժիշկները նոր ծննդաբերած կնոջ հոգեկան վիճակը նկարագրում են «baby blues» բառակապակցությամբ:

Դա ոչ թե դեպրեսիայի նկարագրություն է, այլ հոգեկան մի վիճակի, որը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Մեկի վրա այդ փոփոխությունն ազդում է միանգամից եւ ակնհայտորեն, մյուսի վրա`որոշակի չափով: Ամեն դեպքում որեւէ մեկը չի կարող ժխտել, որ կնոջ հորմոնալ ֆոնը ծննդաբերությունից հետո փոխվում է. Էստրոգենը կտրուկ բարձրանում է, իսկ լակտացիան փոխում է ամբողջ օրգանիզմի վիճակը` մաշկը, մազերը, եղունգները եւ այլն:

Կինը սկսում է համեմատաբար լավ զգալ ծննդաբերությունից 3 ամիս անց, բայց մաշկային խնդիրները շարունակում են անհանգստացնել:

Ահա այն խնդիրները, որոնց բախվում են նոր մայրացած կանայք.

  • Աչքերի այտուց, հոգնածություն, մուգ շրջանակներ

Ցավոք, աչքերի այտուցը կարող է ուղեկցել ձեզ երկար ժամանակ, քանի դեռ ձեր օրգանիզմը լակտացիայի համար հեղուկ է արտադրում: Այդ պրոցեսը դրսեւորվում է դեմքի վրա աչքերի այտուցով:

Ինչ կարող եք անել.

  • Քնեք մեծ` բարձր  բարձի վրա
  • Քնելուց առաջ քիչ հեղուկ օգտագործեք
  • Օգտագործեք աչքերը թարմացնող  բնական միջոցներ, օրինակ` կարտոֆիլի շերտեր
  • Օգտագործեք լավորակ, այտուցը ծածկող կրեմներ
  • Դեմքի պիգմենտներ

 

Պիգմենտները հղիության եւ հորմոնալ փոփոխության հետեւանք են: Դրանց վերացման համար, որպես կանոն, կանայք անցնում են հատուկ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ: Խոսքը նաեւ հատուկ դիմակների մասին է: Հիշեք, որ պիգմենտների դեմ պայքարելիս պետք է հատուկ քսուքներով մաշկը պաշտպանել արեւից:

Շարունակելի

Աղբյուրը`  geniuspregnancy.com