Սնվեք խելացի
Հավատաք, թե ոչ, դուք հիմա էլ եք սնվում երկուսի համար: Եթե անգամ փոքրիկին չեք կերակրում կրծքով, միեւնույն է, երեխային խնամելու համար պետք է էներգիա կուտակեք:
Բացի այդ, դուք երեւի գիտեք, որ փոքրիկի սննդային նախընտրությունները ձեւավորվում են նաեւ այն կերակուրներով ու մթերքով, որոնցով սնվում է կերակրող մայրիկը: Հետեւաբար չի կարելի անտեսել սեփական սննդացանկը:
Սնվեք խելացի` ընտրելով կանաչեղեն, անյուղ սպիտակուցներ եւ առողջարար ճարպեր:
10 հիանալի մթերք, որոնք էներգիա կհաղորդեն ձեր օրգանիզմին
- 12-18 փոքրիկ գազար եւ 4 ճաշի գդալ հումմուս
- Երկու ճաշի գդալ նուշ, սեւ չամիչ` խառնած կես բաժակ վարսակի փաթիլներով
- Գետնանուշի բնական կարագով (որում չկա շաքարավազ) պատված դիետիկ թխվածքաբլիթ եւ բանան
- Ցածր յուղայնությամբ կաթ կամ լատտե
- Անյուղ պանիր, խնձոր ու տանձ
- Լավ եփված 1 հավկիթ, սեւ հաց եւ կես բաժակ խաղողի հատիկ
- Եգիպտացորեն, նրբաբլիթ` քիչ յուղայնությամբ պանրով, լոլիկի աղցան
- Նարինջ եւ մի քանի կտոր հնդկահավի միս
- 200 գրամ յոգուրտ` կես բաժակ հատապտուղներով եւ մեկ ճաշի գդալ արեւածաղկի սերմով:
- Նեխուրի մի քանի ցողուն` վրան գետնանուշի բնական կարագ