«Սեռական խնդիրներով բժիշկներին ավելի շատ դիմում են տղամարդիկ, քան կանայք»,-այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ «Ելակետ» մամուլի ակումբում այս մասին ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վերժ Շահրամանյանը:
Ըստ նրա, դրա պատճառը կարծրատիպերն են և կոմպլեքսները և չնայած այս փաստի մասին միշտ խոսելով, անտեսում ենք տղամարդու սեռական առողջության փաստը:
Տղամարդիկ սեքսապաթոլոգներին դիմում են մի շարք սեռական առողջության հետ կապված հարցերով, դրանք են `սեռական կարողություններին և պոտենցիային վերաբերող խնդիրները:
«Եթե ավելի վաղ դիմում էին սեռական անկորողության խնդիրներով ավելի տարեցները, ցավոք, այժմ սկսել են դիմել ավելի հաճախ նաև երիտասարդները»,- ասաց սեքսապաթոլոգը և ավելացրեց, որ այդ փաստը ունի իր հիմնավորումը:
Պատճառները շատացել են, շատացել են նաև տագնապային իրավիճակները, նեվրոզները, որոնք իրենց չար գործն են կատարում, ազդելով տղամարդու պոտենցիայի վրա:
Մյուս կողմից, սեռական խնդիրների պատճառներից են նաև սեռավարակները, որոնք ստվերում են մնում այն պատճառով, որ տղամարդիկ, հատկապես երիտասարդները ուշ են դիմում բժշկի:
Երիտասրադները հավասարապես դիմում են նաև վաղաժամ սերմնաժայթքման խնդիրներով, իսկ երրորդ տեղում, ըստ վիճակագրության, սեռական ցանկության անտարբերության խնդիրներով դիմողներ են:
Սեռական խնդիրներ, այդումանեայնիվ կարող են առաջանալ տարբեր պատճառներից, դրանք են՝ նեվրոզները , ճարպակալումը, ոչ առողջ սննդի երկարատև ընդունումը, անգամ ոչ ճիշտ հագուստը:
«Կիպ անդրավարտիկները , և կիպ ներքնազգեստները կարող են վնասել սեռական առողջությանը», - հավաստում է սեքսապաթոլոգը և ավելացնում, որ չնայած դրան մեր երիտասարները մոդային տուրք տալով չեն հրաժարվում դրանցից: