Սովորաբար տղամարդիկ սկսում են փոքրիկով հետաքրքրվել, երբ նա դուրս է գալիս նորածնային հասակից: Այդ տարիքում արդեն հայրիկը կարող է փոքրիկի հետ խոսել կամ գնդակով խաղալ:
Եթե Ձեր հոգում չկա այն զգացողությունը, ինչ ունի Ձեր երկրոդ կեսը, ապա պետք չէ Ձեզ համարել անսիրտ: Բոլոր ժամանակներում մանկությունը պատկանում է մայրիկին՝ ամբողջությամբ և անվերապահորեն: Հին Հունաստանում հարիկը կարող էր իր բալիկին չտեսնել 1-ից մինչև 5-7 տարեկան հասակը: Իսկ ահա 7 տարեկանից հետո նրան չէր կարող տեսնել մայրիկը: Այդպիսին էին օրենքները:
Կարծում եք, որ պատրա՞ստ եք և ունա՞կ դաստիարակել քաղաքացու: Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագա հայրությունը: Բայց մի տրամադրվեք մինչև յոթ տարեկանը փոքրիկից հրաժարվելուն, ի վերջո Հին Հունաստանում չենք:
Դուք պետք է պատրաստ լինեք, որ փոքրիկի ծնվելով կփոխվի ամբողջ ընտանեկան մթնոլորտը, անգամ սովորույթներն ու ճաշակները: Վատ չի լինի մտածել,թե ինչպիսին պետք է լինի Ձեր նոր աշխարհը, որում ևս մի մարդ կավելանա: Այն կօգնի խնայել Ձեր նյարդերը: Ձեր կնոջ հետ քննարկեք Ձեր նոր՝ հայրիկի դերի:
Ինչ է Ձեզանից ակնկալում որպես հայրիկ Ձեր սիրելին: Կան բազմաթիվ բաներ, որ հայրիկներին խորհուրդ է տրվում անել: Օրինակ՝ օգնել լողացնել նորածինին: Այդ գործընթացը սովորաբար ավելի լավ է ստացվում հայրիկների մոտ, հատկապես եթե վաննան մեծ է: Երեկոյան զբոսանքը կարելի է համատեղել մայրիկի հետ: Նրան օգտակար է, իսկ Ձեզ հաճելի: Կամ հեքիաթ պատմեք քնից առաջ: Նախօրոք փորձեր արեք` ուղղելու Ձեր ձայնը և ինտոնացիան: Ձեռք բերեք վառ և հետաքրքիր գրքեր:
Հենց ծնողներից է կախված, թե ինչպիսին կլինի Ձեր և փոքրիկի հարաբերությունները ապագայում: Եթե սկզբնական շրջանում Դուք մի կողմ քաշվեք, ապա կկորցնեք այնպիսի անկրկնելի պահեր, ինչպիսիք են առաջին ժպիտը, առաջին ծիծաղելի ծամածռությունները, «պա-պա» ասելու առաջին փորձերը: Սրանք ընտանեկան երջանիկ պահեր են, որ ամփոփվելու են «ընտանեկան երջանկության» արխիվում:
Պետք չէ խիստ կանոներ սահմանել , օրինակ «Անպայման մանկապարտեզ պետք է գնա, ես գնացել եմ…»: Այդ պահերին հայրական իշխանության դրսևորումը տեղին չէ:
Պարզապես Ձեզ համար որոշեք` ինչպիսի հայր եք ուզում լինել. սարսափազդու ու խիստ, որից բոլորը վախենում են:
Հիշեք, որ վաղը հարգանքի ու սիրո նշան չէ: Դա պարզապես վախ է:
Գուցե ուզում եք լինել անտարբեր մեկը, ով չգիտի իր դերն ու նշանակությունը փոքրիկի կյանքում: Սա ևս ցանկալի տարբերակ չէ:
Կամ ուզում եք լինել մանկիկի իսկական ընկեր, որը ունակ է և զվարճալի արարքների, և լուրջ, տղամարդկային խոսակցությունների: Ցանկալին երրորդ տարբերակն է: Այս բարագայում հայր-զավակ փոխըմբռնումն ու սերը երաշխավորված են:
Իրադարձություններն ինքնահոսի մի թողեք, ունեցեք ակտիվ մասնակցություն դրանցում: Կարդացեք մանկական գրքեր, ամսագրեր: Հիշեք, թե ինչ գրքեր էիք սիրում մանուկ ժամանակ և խորհուրդ տվեք դրանք Ձեր փոքրիկին: Գուցե ժամանակն է, որ վերընթեռնեք հին գրքերը և կրկին Ձեզ փոքրիկ զգաք: Պատկերացրեք Ձեզ երեխա դերում: Ինչպիսի հայրիկ կցանկանայիք ունենալ:
Ամենայն հավանականությամբ Ձեր պատկերացումների մեջ կգծագրվի աշխարհի ամենաիդեալական հայրիկը: Ուրեմն փորձեք լինել այդպիսին:
Մանակցեք Ձեր հղի կնոջ կյանքին: Նրա հետ միասին գնացեք բուժզննումների, ապագա մայրիկների համար նախատեսված դասընթացների, մանկական խանութներ: Այս պարագայում Ձեզ ավելի հեշտ կլինի հետագայում յուրացնել Ձեր նոր՝ հայրիկի դերը: Հաջողություն Ձեզ այդ պատասխանատու ու կարևոր գործում:
Նյութն ըստ aboutbabys.net կայքի