Հայտնի ճշմարտություն է, որ շատ դժվար է ծնող լինելը: Իհարկե, կան վատ վարքի տեր երեխաներ, որոնցից գլուխ հանելը իսկապես դժվար է:
Բայց որպես կանոն` երեխայի վատ պահվածքն ունենում է իր պատճառը: Դա կարող է լինել մանկապարտեզային խնդիրը կամ, օրինակ, եղբոր կամ քրոջ ծնունդը: Բայց լինում են նաեւ այլ պատճառներ, եւ ի դեպ` ոչ երեխայի մեղավորությամբ: Եթե ամուսնական հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն, ապա շատ հավանական է, որ ձեր բարկությունը թափեք երեխաների վրա: Այն պահին, երբ դուք ոչինչ չեք ուզում անել եւ միակ ցանկությունը աշխարհի առջեւ դռները փակելն է եւ ինքնուրույն խնդիրներից գլուխ հանելը, միշտ հիշեք, որ ձեր կողքին ձեր երեխաներն են, որոնց մասին դուք պետք է հոգ տանեք ամբողջ օրը եւ բավարարեք նրանց պրակտիկ ու էմոցիոնալ կարիքները:
Հիշեք, Ձեր բարկությունը ուղիղ կապ ունի դաստիարակության մեթոդների հետ: Դա ազդում է ձեր` փոքրիկի հետ զրույցի ու նաեւ դաստիարակության մեթոդների վրա: Եթե ընտանեկան խնդիրները դուք չեք լուծում ընտանյոք, նշանակում է` երեխայի դաստիարակության հարցում էլ չեք ունենա միասնական մոտեցում: Դուք ամուսիններով առավելագույնը կարող եք մտնել լավ կամ վատ ոստիկանի պարտականությունների մեջ, երբ ձեզնից մեկը թելադրող սերժանտն է, մյուսը` կարգ ու կանոն հաստատողը: Բայց հիշեք, որ հենց այդ իրավիճակի պատճառով է երեխան սկսում խճճվել` արգելքի ու թույլատրման սահմանների մեջ: Հնարավոր է նաեւ, որ արդյունքում`երեխաները ձեզ երկուսիդ իրար դեմ հանեն: Բայց սա ամենավատ բանը չէ, որ նրանք կանեն: Երբ երեխաները տեսնեն ձեր բարկությունը, հնարավոր է կարծեն, որ կյանքի բարդություններին բարկությամբ արձագանքելը նորմալ երեւույթ է: Նրանք տեսնում են, որ մայրիկն ու հայրիկը բորբոքվում են անգամ մանրուքների պատճառով, հետեւաբար ենթադրում, որ դա ընդունելի է նաեւ իրենց համար: Արդյունքում` «դժվար երեխան» պատրաստ է:
Աղբյուրը` www.supernanny.co.uk