Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Ձեր կողակցի հետ հարաբերությունները
Մինչ ծնող դառնալը ամուսիններով բավականին երկար ժամանակ եք միասին անցկացնում:
Բայց հենց փոքրիկը ծնվում է, ամեն ինչ փոխվում է: Այժմ ամեն ինչի կենտրոնում փոքրիկն է: Այլևս քիչ հավանական է, որ ժամանակ կամ հնարավորություն կունենաք, որ Ձեր սիրելիի հետ մենակ մնաք, որ առաջին տեղում Դուք լիենք, ոչ թե երեխան: Ամեն դեպքում աշխատեք օրական գոնե մի քանի րոպե հատկացնել Ձեր կնոջը`միասին փոքրիկից բացի այլ թեմաներով խոսելու համար:
Շփումը փոքրիկի հետ
Կյանքի առաջին վեց-ութ շաբաթներին փոքրիկից արձագանք չեք ստանա, թե ինչպես եք կատարում ձեր դերը որպես հայրիկ: Այս հասակում փոքրիկի քիչ է ժպտում, չի ծիծաղում, չի արձագանքում: Միայն լացում է: Փոքրիկի նման արձագանքը որպես հիմք մի ընդունեք պասիվանալու ու փոքրիկից հեռու մնալու համար: Ընդամենը մի փոքր համբերատար եղեք և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Խոսակցության թեման
Մեկ տարի առաջ պատկերացնել անգամ չէիք կարող, որ մի օր Ձեր ու Ձեր ընկերների խոսակցության թեմա կարող են լինել փոքրիկի սննդի և քնի ռեժիմը, գազերից ազատվելու ու փոքրիկին հանգստացնելու եղանակները: Բայց ներկայում դա այդպես է: Ու պատճառն այն է, որ դուք իսկապես սիրում եք Ձեր փոքրիկին:
Ծնող լինելու տրամաբանությունը
Մինչ ծնող դառնալը տնից դուրս գալը նշանակում էր վերցնել դրամապանակը և գուցե նաև մեքենայի բանալիները: Այժմ բոլորովին այլ է պատկերը. առավոտյան տնից դուրս եք գալիս ու անհամբեր սպասում, թե երբ նորից կվերադառնաք`տեսնելու Ձեր վերադարձով պայմանավորված փոքրիկի երջանկությունը:
Սիրո դասեր
Մինչ դուք սովորում եք հասկանալ փոքրիկի կարիքները և բավարարել նրա պահանջմունքները, փոքրիկն արագ աճում է ու արդեն կարողանում է արտահայտել իր սերը Ձեր նկատմամբ: Երբ նա առաջին անգամ ղունղունա ձեր գրկում կամ քնի ձեր ուսին հենված, այդ ժամանակ կբացահայտեք կյանքի իսկական իմաստը:
Աղբյուրը`babycenter.com