Այսպիսով որոշված է՝ Դուք գնում եք ծննդաբերության Ձեր կնոջ հետ: Ամեն ինչ պատրաստ է, և սպասում եք այն հրաշալի օրվան, երբ ամուսիններով կգրկեք Ձեր նորածին փոքրիկին:
Սակայն, չնայած որոշմանը, Ձեզ դեռևս անհանգստացնում են որոշ հարցեր, օրինակ՝ «Ի՞նչ պիտի անեմ այնտեղ, ինչո՞վ կարող եմ օգնել»:
Եկեք խոսենք այն մասին , թե ինչ կարող է անել ամուսինը, որը ներկա է ծննդաբերության ժամանակ, որպեսզի թեթևացնի սիրելի կնոջ չարչարանքները:
Երկու կարևոր բան կա, որ ապագա մայրիկին ծննդաբերության ժամանակ կարող է ապահովել միայն ամուսինը .
- Բարոյական աջակցություն: Կանայք, որոնք արդեն ծննդաբերել են, հավաստիացնում են, որ ամուսնու հետ ծննդաբերությունն համեմատաբար հեշտ, հանգիստ և վստահ է ընթանում:
- բուժաշխատողների հանդեպ վերահսկողություն:
Նրանք, ում ամուսինները ներկա են գտնվել առաջին ծննդաբերության ժամանակ, հաճախ ասում են, որ չեն պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե սիրելին իր կողքին չլիներ այդպիսի պատասխանատու օրը:
Հոգեբանական առումով կինը սովոր է, որ իր սիրելի տղամարդը ամենաուժեղն է, որ նա իրեն պաշտպանում է, և այդ իսկ պատճառով ծննդաբերության ցավերը չեն վախեցնում, երբ սիրելի ամուսինը կողքիդ է:
Ինչպե՞ս օգնել կնոջը Ձեր ներկայությամբ
- Հաճախ կրկրնեք Ձեր կնոջը, որ ամեն ինչ լավ կլինի, որ շուտով դուք բոլորդ կլինեք Ձեր փոքրիկի հետ, որ բոլորն էլ դրա միջով անցել են, և նա նույնպես կկարողանա:
- Խոսեք բալիկի հետ՝ դա հանգստացնում է տպավորվող ծննդկանին:
- Բռնեք նրա ձեռքը ուժեղ ցավերի ժամանակ: Շոյեք նրան, գրկեք: Դրա հետ մեկտեղ, իհարկե, պետք է հաշվի առնել կնոջ վիճակը: Լինում են այնպիսի պահեր, երբ յուրաքանչյուր հպումը տհաճ է դառնում:
- Հաճախ ցավերի ժամանակ կանայք միայն մի բանի կարիք ունեն՝ գոռալ: Բնականաբար, առանց գոռոցների ծննդաբերությունը չի կարող անցնել: Ձեր խնդրին է , որ թույլ չտաք նա դա չարաշահի: Այո, ցավում է, սակայն գոռոցը չի կանխում ցավը և վատ է ազդում փոքրիկի վրա, քանի որ այդ ժամանակ դուրս է գալիս ավելորդ թթվածին: Ստիպեք նրան ճիշտ շնչել: Դրա համար ավելի լավ է դա փորձել նախօրոք. կարդացեք համապատասխան գրականություն, նայեք հոլովակներ: Ցավերի ժամանակ պետք է խորը և դանդաղ ներշնչում քթով և դանդաղ արտաշունչ բերանով: Որպեսզի սուր ցավերի ժամանակ շնչառությունը ճիշտ կատարվի, կպահանջվի կենտրոնացում: Օգնեք Ձեր սիրելիին: Բռնեք նրա ձեռքը, նայեք նրա աչքերին և ցույց տվեք, թե ինչպես է պետք շնչել, թող նա կրկնի: Ճիշտ շնչելու վրա կենտրոնանալը նրան կշեղի այն մտքից, թե ինչքան ցավոտ է ծննդաբերելը, և ծննդաբերությունը համեմատաբար հեշտ կանցնի:
- Մերսեք նրան: Մեջքի մերսումը ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ ուղղակի շփումը կթեթևացնի ցավը: Ծննդկանի հետ խոսեք մերսելուց. նա կհուշի, թե որ դեպքում է իրեն ավելի հանգիստ զգում:
- Պրակտիկ օգնություն՝ ջուր տալ, սպանել նյարդայնացնող ճանճին, բացել- փակել պատուհանը, կանչել բուժքրոջը: Այս փոքր թվացող բաները շատ կարևոր են ծննդաբերության ժամանակ: Փորձեք անել ամեն բան, որպեսզի նա իրեն հարմար, հանգիստ և ապահով զգա:
- Կրկնեք Ձեր սիրելիի համար այն, ինչ ասում է մանկաբաձը: Դա հատկապես վերաբերում է այն պահերին, երբ նա անգիտակցաբար փորձում է անել հակառակը: Սիրելիի կողմից հնչած խոսքը ավելի լավ է ընկալվում, քան ասենք մանկաբարձի կամ բուժքրոջ:
Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են համարձակվում ներկա գտնվել ծննդաբերության ժամանակ, և անգամ պատահում է, որ կանայք ուժեղ ցավերի ժամանակ գիտակցում են, որ ամուսնու ներկայությունը իրենց ամաչեցնում կամ շեղում է:
Ի՞նչ անել, եթե Դուք արդեն այնտեղ եք, սակայն Ձեր ներկայությունն անհրաժեշտ չէ: Միջանցքով անհանգիստ այսկողմ-այնկողմ գնալը ելք չէ: Ավելի լավ է հնարավորության դեպքում զրուցեք և լավ հարաբերություններ հաստատեք բուժաշխատողների հետ:
Կասկածների դեպքում դիմեք նրանց, սակայն փորձեք չափը չանցնել: Ինչքան շատ հարցեր տաք, այնքան շատ տպավորություն կստեղծեք, որ չեք վստահում բժիշկներին:
Եվ անենակարևորը, հիշեք՝ բժիշկները Ձեր թշնամիները չեն: Մի տրամադրվեք նրանց դեմ ի սկզբանե: Ինչքան էլ հուզված լինեք, խոսեք նրանց հետ հանգիստ տոնով: Եղեք միշտ զգոն. Ձեր ինքնավստահության և զգոնության համադրումն հենց այն է, ինչ պետք է ապագա մայրիկին և փոքրիկին:
Նյութն ըստ best-mother.ru կայքի