Մանչեստրի համալսարանի գիտնականները վերջերս հրապարակել են տղամարդկանց սեռական առողջության և կյանքի համար վնասակար մասնագիտությունների ցանկը: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հաշվի են առել տարբեր ցուցանիշներ՝ վատ սովորությունները, աշխատանքի պայմանները, տագնապի հավանականությունը և այլն: Պարզվել է, որ ցուցակի առաջին տեղում գործարարներն են։ Նրանք անընդմեջ լարված իրավիճակներում են հայտնվում, նրանց գործունեությունը վատ է
Ցուցակի երկրորդ տեղը հերթապահ ծառայության հետ կապված մասնագիտությունների տեր մարդիկ են զբաղեցնում, օրինակ ոստիկանները, հրշեջները, պահակները, զինվորները և այլն: Նրանք չեն կարողանում աշխատանքից կտրվել և կենտրոնանալ իրենց կնոջ կամ ընկերուհու հետ հարաբերությունների վրա:
Ցուցակի երրորդ տեղում հայտնվել են ստեղծագործողները՝ նկարիչները, գրողները, դերասանները, երաժիշտները և այլն: Նրնանք էլ իրենց ներուժը լիովին օգտագործում են մասնագիտական ոլորտում, բացի այդ՝ շատերը ալկոհոլի, ծխախոտի չարաշահման հակվածություն ունեն, ինչը, իհարկե, չի նպաստում սեռական ակտիվությանը:
Աղբյուրը` 7or.am