Ժամանակակից աշխարհում հեռուստացույցը մեծ տեղ է գրավում: Կամա թե ակամա, մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք հեռուստացույցի առջեւ, սակայն մոռանում ենք այն մասին, որ հեռուստացույցը, բացի ինֆորմացիայի աղբյուր լինելուց, կարող է իր վատ հետեւանքներն ունենալ, առավելապես' երեխաների վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Սամվել Խուդոյանը' հավելելով, որ երեխան, երկար ժամանակ դիտելով հեռուստացույց, կտրվում է իրականությունից եւ մտնում վիրտուալ աշխարհ: Ըստ մասնագետի' երեխաների' ճառագայթում ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ նրանք ավելի մոտ են նստում հեռուստացույցին: Հեռուստացույցը նաեւ ազդում է երեխայի ճաշակի ձեւավորման վրա:
Խուդոյանի խոսքով' որոշ մուլտֆիլմեր, այո', երեխայի մոտ կարող են ձեւավորել հայրենասիրություն, այլ բարձր արժեքներ, սակայն կարող է լինել նաեւ հակառակը: «Եվ ի վերջո, եթե երեխան շատ վաղ հասակից նայում է հեռուստացույց, հետագայում կարող է
Ըստ մանկաբույժ Թամարա Մուրադյանի' 1-2 տարեկան երեխաներին «հետաքրքրում» է միայն գովազդ' այն էլ այն պատճառով, որ ամեն օր հեռուստացույցով նույն գովազդն է, եւ երեխան առանց հասկանալու շրջվում է դեպի հեռուստացույցը: «Մինչեւ նախադպրոցական հասակի երեխաների համար մեր հեռուստատեսությունը չունի ծրագրեր. ինչ ցուցադրվում է, ազդում է երեխայի թե' նյարդային համակարգի վրա, եւ թե' տեսողության»,- ասաց մանկաբույժը: Նախադպրոցական տարիքի երեխային հակացուցված է նայել այսօրվա հեռուստատեսային ծրագրերը: «Եթե նույնիսկ ցուցադրում են մուլտֆիլմեր, ապա դրանցում գերակշռում է սարսափը, որը միայն ազդում է երեխայի վրա»,- նկատեց Թամարա Մուրադյանը:
Ակնաբույժները պնդում են, այսօր շատացել է տեսողական խնդիր ունեցող երեխաների թիվը, ինչի պատճառներից մեկը հեռուստացույցն է: