Բրիտանացի տղան աննկատ Հռոմ էր թռչում

11-ամյա Լիամ Քորքորամն այնքան էր ցանկանում ինքնաթիռով թռչել, որ  առեւտրի կենտրոնում փախչելով մորից, հասել էր Մանչեսթերի օդանավակայան եւ աննկատ մտել էր Հռոմ մեկնող ինքնաթիռ: Տղային ինքնաթիռում նկատել էին միայն օդ բարձրանալուց հետո:

Ինչպես հայտնում է Sky News-ը, Լիամն անցել էր անվտանգության ծառայության ստուգումը` խառնվելով այլ ուղեւորների, 

սպրդել էր անձնագրային վերահսկողության կետից եւ ներթափանցել  բրիտանական Jet2.com ավիաընկերության ինքնաթիռ:

Հռոմում վայրէջք կատարելուց հետո իտալական իշխանությունները անտոմս ճանապարհորդին թույլ չեն տվել լքել ինքնաթիռը եւ Լիամին հետադարձ թռիչքով ուղարկել են տուն` Մանչեսթեր:

Մանչեսթերի օդանավակայանի ներկայացուցիչն ստիպված է եղել ընդունել ցամաքային ծառայության  ցածր պրոֆեսիոնալիզմը, իսկ Jet2.com-ի մի քանի աշխատակիցներ միջադեպի արդյունքում ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից:

News.am