Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի Քաղաքային գլխավոր հիվանդանոցում «12-ների» օրը՝ 2012թ. դեկտեմբերի 12-ին (12.12.12), տեղական ժամանակով 12։12-ին լույս աշխարհ է եկել մի աղջիկ, ընդ որում՝ նրա մայրիկի երկունքի ցավերը տևել են գրեթե 12 ժամ, հայտնում է Вести-ն։
«Սա բացառիկ դեպք է մեր բժշկական պրակտիկայում, երբ ծնվելու ամսաթիվը և ժամը նման հրաշալի կերպով համընկնում են»,-
Երեխայի քաշը մոտավորապես 4 կգ է, հասակը՝ 54 սմ։ Նրան ծնողները Նոել Ջոյ են անվանել։
«Փոքրիկի ծնվելը, հատկապես՝ թվերի նման մոգական համադրությունը, մենք համարում ենք Աստծո օրհնություն։ Առավել ևս, որ անցած տարի ծննդաբերության ժամանակ մեր առաջին աղջիկը մահացել էր»,- ասել է փոքրիկի հայրը։
Tert.am