«Բոնիլաթ» կաթնամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են սննդի անվտանգության խախտումներ: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Նրա տեղեկացմամբ` ստուգվել են եւ հոսքագծից, եւ պահեստից վերցված նմուշները: Միկրոբային ախտոտվածություն հայտնաբերվել է միայն
Ընկերությունը ամենայն հավանականությամբ կտուգանվի 300 հազար դրամով, ինչը նման դեպքերում առավելագույն տուգանքն է:
News.am