Սնուցման ճիշտ կազմակերպումը ունի կարևոր նշանակություն, այն նպաստում է երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-բիոլոգիական հատկությունները:
Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:
Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում երբ սնվում են մայրական կաթով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով կերակրման նվազեցման հակում:
Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից լիարժեքսպիտներ, ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն մարմնիկներ, ֆերմենտներ և այլն:
Կրծքի կաթի ճարպը դյուրամարս է ` շնորհիվ նրանում պարունակվող լիպազա ֆերմենտի: Կրծքի կաթը բացի դյուրամարսությունից որոշակի չափով արգելակում է աղիքային ցուպիկի աճը: Կնոջ կաթում հանքային աղերի կազմը նույնպես ամենահամապատասխանն է երեխայի համար: Չնայած միկրոէլեմենտները կովի կաթում 3-3.5 անգամ ավելի են, քան կրծքի կաթում, բայց վերջինում ունեն բոլորովին այլ կազմ և փոխհարաբերություն, բացի այդ մոր կաթում համեմատաբար շատ է երկաթի և պղնձի քանակը և այլն:
Առողջ նորածին երեխային առաջին անգամ կերակրում են ծնվելուց 6-12ժամ անց: Հասուն նորածնին պետք է կերակրել 3-3 ½ ժամը մեկ անգամ` գիշերային 6-6 ½ ժամ ընդմիջումով: Կերակրում են 20-30 րոպե տևողությամբ: Եթե ստուգիչ կշռումներից պարզվում է , որ երեխան ծծում է քիչ կաթ, անհրաժեշտ է մնացած կաթը կթել և կերակրել գդալով:
Ներկայացրեց Անի Ասատրյանը