Նվազել են ամուսնությունների ու ծնելիության ցուցանիշները

Հայաստանում բնակչության թվաքանակը 2016  թվականի ինն ամսում, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 10 հազարով:Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնիպետ Կարինե Կոյումջյանը: Նրա ներկայացմամբ, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 993 հազար 900 մարդ: Ինն ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9,4 հազար, իսկ միգրացիայի գնահատման ցուցանիշը կազմել է 14 հազար 100:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ծնելիության թիվը նույնպես նվազել է՝ 2,3 տոկոսով: Սակայն ունենք նաև մահվան դեպքերի նվազում ՝ 2,5 տոկոսով:

«Ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Սյունիքում և Տավուշում: Մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են Լոռիում, Տավուշում, Շիրակում եւ Վայոց ձորում:

Մեր երկրում այս տարի նվազել է նաև ամուսնությունների թիվը՝ 7,9 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Երևանում, Կոտայքում, ամենաքիչը՝ Գեղարքունիքի մարզում: Ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 4,2 տոկոսով: Հայաստանում կենսունակության մակարդակը 146,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ ծնելիության թիվը 46,4 տոկոսով ավելի է մահացության ցուցանիշից»,- նշեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

 

Աղբյուրը` yerkirmedia.am