2011-ի հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ ծնվել է 234 երեխա` 13-ով ավելի, քան 2010-ի հունիսին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում մահացությունը հանրապետությունում կազմել է 106 հոգի, ինչը 6-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն
2011-ի հունիսին բնակչության բնական աճը կազմել է 128 հոգի, ինչը 19-ով գերազանցում է 2010-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միաժամանակ, ԼՂՀ բնակչության մեխանիկական աճը կազմել է 39 հոգի:
Mediamax.am