ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը որոշում է ընդունել մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչ համարել հոկտեմբերի 31-ին, Կալինինգրադ քաղաքում ծնվելիք երեխային, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Երեխայի ծնողներին հիշարժան վկայական կտան, որը կհավաստի, որ այդ երեխայից սկսվում է մոլորակի բնակչության 8-րդ միլիարդի հաշվարկը: Նվերներ են պատրաստում նաեւ տեղի իշխանությունները:
Իհարկե, մոլորակի բնակչության աճի ճշգրիտ հաշվարկ կազմակերպելն անհնար է, այդ պատճառով ՄԱԿ-ը տարածքներ է առանձնացում, որոնք պետք է խորհրդանշեն Երկրի բնակչության աճը:
1999թ. հայտարարվել էր, որ բոսնիական Սարաեւոյում ծնված տղան Երկրի բնակչության թիվը հասցրեց 6 միլիարդի: Կալինինգրադն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ կայացել է մոլորակի ժողովրդագրական իրավիճակի մասին զեկույցը:
News.am