Հունիսմեկյան միջոցառումներ`հատուկ երեխաների համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: 
«Անտարես» հրատարակչությունը կներկայացնի իր բոլոր գրքերը Մանկական երկաթուղում, որոնց վրա կգործի 15% զեղչ ժամը 10:00-ից 18:00-ն: Բացի այդ, մանկական երկաթուղում ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոնները: 

Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար: 
Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն «Հաղթանակ» զբոսայգում: 
Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ առավոտյան ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ: 
Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ: