Գավառի երկրագիտական թանգարանում հուլիսի 2-ին անցկացվեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի 3-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից:
Մրցույթ-փառատոնի նպատակն է հայերենի տարբեր բարբառներով, մասնավորապես' Գեղարքունիքի մարզի, ու խոսվածքներով հնչեցնել ժողովրդական բանահյուսության նմուշները:
Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը, մրցույթին մասնակցում էին Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի
Գնահատումը 10 բալային համակարգով էր: Հաղթողներ ճանաչվեցին 4 մասնակիցներ՝ Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Սոնա Կարապետյանն ու Անի Հարությունյանը, Երանոսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Քոսյանը եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը:
Հաղթողները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին, որը կանցկացվի Երեւանում: