ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները զգուշացնում են, որ պարացետամոլի օգտագործումը կարող է բացասաբար ազդել տղամարդու պտղաբերության վրա:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երբ տղամարդու մեզի մեջ բարձր է եղել դեղամիջոցի մակարդակը, կնոջ հղիանալու համար պահանջվել է ավելի շատ ժամանակ:
Մասնագետները նշում են, որ ամեն պարագայում եզրակացությունները պետք է վերանայվեն:
Հետազոտությանը մասնակցել է 501 զույգ, որոնց տարիքը տատանվել է 18-44-ի սահմանում: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանձնել է մեզի անալիզ:
Աղբյուրը՝ tert.am