Եվս երկու մանկապարտեզ կբացվի Ստեփանակերտում

Այս տարի նախատեսվում է սկսել նաև Ստեփանակերտի 6-րդ և 11-րդ դպրոցների հին մասնաշենքերի՝ նախկին մանկապարտեզների վերակառուցումը մանկապարտեզների:

Մանկապարտեզները բեռնաթափելու նպատակով 2013 թ. սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի 10 դպրոցներում բացվեց 27 նախադպրոցական խումբ, որտեղ ընդգրկվեցին 5-6 տարեկան երեխաները, սակայն դրա արդյունքում մանկապարտեզ հաճախող փոքրիկների թիվը չնվազեց, ընդունեցին նոր երեխաների, և խտությունն այսօր էլ նորմայից բարձր է, խոստովանում է նախարարը:

Սլավա Ասրյանի խոսքով` այսօր էլ նախադպրոցական հիմնարկներ է հաճախում այդ տարիքի ստեփանակերտցի փոքրիկների կեսը:

emedia.am