Անգլիացիները մի ասացվածք ունեն՝ «Ծնվել է արծաթե գդալը բերանում», որը կիրառվում է հարուստ և ապահովված ընտանիքում ծնված մարդու մասին խոսելիս, գրում է LuxPlanet-ը։
Սակայն Russell and Case Jewelers ոսկերչական բրենդը որոշել է նոր շունչ հաղորդել այդ ասացվածքին՝ ստեղծելով աշխարհի ամենաթանկ՝ 85 հազար դոլար արժողությամբ ծծակը։
Թանկարժեք ծծակը պատրաստված է պլատինից և կշռում է 250 գրամ։ Այն ստեղծվել է ոսկերիչ Մեթ Քեյսի կողմից ՝ հատուկ UK Baby and Toddler Show 2013 ցուցահանդեսի համար։ Նախկինում աշխարհում ամենաթանկն էր համարվում սպիտակ ոսկուց և ադամանդներից պատրաստված ծծակը, որը, ըստ Քեյսի, չափից ավելի «էժանագին է»։
Կայքը նկատում է, որ իրականում ծծակն օգտագործման համար չէ, իրենից ներկայացնում է արվեստի նմուշ, սակայն չի բացառվում, որ դրա մասին իմանալու դեպքում, Բեյոնսեն և Ջեյ Զին կցանկանան հերթական անգին նվերը մատուցել իրենց փոքրիկին։ Հիշեցնենք, որ նրանք իրենց դստեր միամյակի կապակցությամբ մոտ 80.000 դոլարանոց «Բարբի» տիկնիկ էին նվիրել։
Tert.am