Վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների. գիտական հետազոտություն

Վիտամին C-ի պակասը բացասաբար է ազդում մոր արգանդում գտնվող երեխայի ուղեղի զարգացման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով likar.info-ն, Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն այն եզրակացության են եկել, որ վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների:

Նրանց նոր հայտագործությունը ցույց է տվել, որ վիտամին C-ի պակասից առաջացած վնասը հնարավոր չէ շտկել անգամ այն պարագայում, երբ երեխան ծնվելուց հետո ստանում է այդ վիտամինի անհրաժեշտ չափաբաժինը:

Գիտական հետազոտության հեղինակները նաեւ վստահեցրել են, որ վիտամին C-ի պակաս ունենալու ռիսկային խմբում են հայտնվում այն կանայք, ովքեր վատ են սնվում կամ ծխում են:

Նրանց երեխաներն ունենում են իրական վտանգ հիշողության հետ խնդիրներ ունենալու: Եթե ապագա մայրը բազմազան սնունդ է ստանում եւ չի ծխում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ընդունում է պոլիվիտամիններ, ապա չկա վիտամին C-ի պակասություն ունենալու որեւէ վտանգ: