Պահեք երեխաների կաթնատամները, դրանք կարող են հետագայում փրկել նրանց կյանքը

Պահել փոքրիկի կաթնատամները, առաջին մազերը և այլն, ծնողների ամենասիրել զբաղմունքն է, որը տարիներ հետո դառնում է հրաշալի հիշողություն` վերստին պարգևելով անցյալում ապրած հաճելի պահերը վերապրելու հնարավորություն:

Կատարված հետազոտություններից պարզվել է, որ երեխաների կաթնատամները պահելը շատ կարևոր է, քանի որ դրանք հետագայում կարող են նրանց համար օգտակար դեղամիջոց դառնալ:

Պարզվում է` ցողունային բջիջները, որոնք կարելի է առանձնացնել կաթնատամից, կարող են հիանալի դեղորայքային միջոց դառնալ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

 

Գիտնականները, ցողունային բջիջներից բացի, ատամներում հայտնաբերել են նաև, այսպես կոչված, մեզենքիմային բջիջներ, որոնք կարող են բարձրացնել արյան բջիջների վերարտադրողական ֆունկցիան: Այս բացահայտումների շնորհիվ հնարավոր կդառնա բուժել Ալցհեյմերի և Պարկինսոնի համախտանիշ հիվանդությունները: Շատ մեծ հավանականություն կա, որ ցողունային բջիջները կբուժեն նաև արյան քաղցկեղը:

Կաթնատամներում պահպանված ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող առաջին հիվանդանոցը բացվելու է Լոնդոնում, Թագավորական քոլեջում:

aysor.am